Առողջապահության լրատու 4-5.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հանդիպում հայազգի բժիշկ-գիտնականի հետ
Գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության առաջադիմական կլինիկաներում աշխատում են աշխարհահռչակ հայ բժիշկ գիտնականներ, որոնց ներդրումը բժշկագիտության առաջընթացին և մարդկանց առողջության վերականգնման գործում անգնահատելի է:
Այդ գիտնականներից է Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի Ա.Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը, ում հյուրընկալել էին մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանները:
Կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը, ներկաների անունից ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան Հայաստանի Հանրապետության ԳԱԱ-ի պատվավոր ակադեմիկոսի կոչում շնորհելու առիթով, միաժամանակ նշեց, որ տվալ հանդիպումը բժշկական կենտրոնի սրտաբանների համար բժշկագիտական նորագույն տեղեկատվություն ստանալու հրաշալի միջոց է, որովհետև թեման առավելապես առնչվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման գերժամանակակից մոտեցումներին, ինչը լիովին հակադրվում է ներկայումս գործող բուժման պահպանողական ռազմավարությանը:
Բ.Ալեքյանն անկեղծորեն խոստովանեց, որ հայ սրտաբանների այսօրվա որոնումներն ու կատարած աշխատանքը շատ կողմերով գոհացուցիչ է, սակայն սուր կորոնար ախտանիշի դեպքում րոպեների հապաղումը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել: «Այս ախտանիշը շատերն են կրում և այնպես, ինչպես մենք էինք մինչև օրս բուժում ուղղակի արգահատելի է, որովհետև առաջավոր տեխնոլոգիաների և ինտենսիվ բժշկության մեր դարում բուժման պահպանողական ռազմավարությունն այլևս անընդունելի է»,- հավելեց նա: Գիտնական բժիշկն ավելորդ չհամարեց ընդգծել, որ ամեն մի տարածաշրջան իր յուրահատկություններն ունի, հատկապես, երբ խոսքը սուր և իշեմիկ ինսուլտների, սրտի կաթվածի մասին է:
Ռուսաստանի Դաշնությունում սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողների օրինակով Բ.Ալեքյանը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ: Նրա փաստարկներով կաթված ստացվածների 45%-ը մահանում է առաջին իսկ տարում և հիմնական պատճառը ոչ միայն հապաղումն է (կաթված ստացվածներին օգնություն պետք է ցուցաբերել 30 րոպեից ոչ ուշ): Բնական է, որ առանց կորոնոգրաֆիայի մահացության տոկոսը բարձր կլինի: Մինչդեռ սրտի պսակաձև անոթների առաջին շունտավորումը հնարավորություն կընձեռի փրկելու մարդկային կյանքեր: Բ.Ալեքյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում այս կարևոր հիմնահարցը լուծված է. պետությունը յուրաքանչյուր հիվանդի համար տրամադրում է 1300-1500 ԱՄՆ դոլար:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվեց ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անունով:
14.05.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ